Մի քանի օր շարունակ դասադուլ կազմակերպելու փորձերն անցնում են ապարդյուն։ Հայաստանի բուհերի շուրջ 100-200 ուսանող փետրվարի 25-ից անժամկետ դասադուլ է հայտարարել՝ իրենց բողոքն արտահայտելով փետրվարի 18-ին կայացած ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների դեմ։
Փետրվարի 28-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Մարալիկում, Աշոցքում, Արթիկում, Կոտայքում, Սեւանում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։
Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել։
Հայաստանի Ագրագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆՆ այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ խոսեց կառավարության ներկայացրած գարնանացանի աջակցման ծրագրի և մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքների մասին: Տասը օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
Մարտի 3–ին հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, մարտի 3–ին ժամը 12 –ին կկայանա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կազմակերպած հուշ–պսակադրությունը և մեծարման հանդիսությունը, ինչը դառնալու է ավանդական։
Այս պահին խորհրդարանական մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչներն աշխատում են հայտարարության տեքստի վրա: Այս մասին լրագրողներին իրազեկեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե համաձայնության գան, արտահերթ նիստ կկազմակերպեն ու հետընտրական իրավիճակը կքննարկեն:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...